Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ինչպե՛ս են մատուցելու աշակերտներին այս սարռեցուցիչ կեղծիքը

Ինչպե՛ս են մատուցելու աշակերտներին այս սարռեցուցիչ կեղծիքը
07.10.2023 | 07:58

Շատ կուզեի տեսնել՝ ինչպես են անցնելու Հայոց պատմության դասերը:

Հայ գրականության դասերը:

Ինչպե՛ս, ինչպե՛ս են նայելու աշակերտների աչքերին ու մատուցելու այս սարռեցուցիչ կեղծիքը, երբ դեռ Արցախը հերոսական պայքար էր մղում, դասագրքում Ադրբեջան էր հզորացվում... Պարզապես ուզում եմ իմ համառ ուղեղում տեղավորել՝ ինչպե՛ս կարելի է հանդուրժել սրբապղծությունների այս շղթան: Դպրոցում արցախցի երեխային ծաղիկ նվիրելու, գրկախառնումի "դեսերտը" դա՞ է լինելու: Ինչքան այլանդակ պիտի լինի այս վարչադևը, իշխանաոհմակը, դասագիրք կազմող հիբրիդ-մտավորականը, որ նախօրոք ծրագրի, պատրաստի, պատմական հայրենի բնօրրանը քարտեզախեղի, պահեստներում պահ տա, որ հասցնի տերերի հրամանով մի ողջ ժողովուրդ ցեղասպանի..

Հարգելի ուսուցիչներ և այս խեղկատակի այլ հլու-խլու մտավորականներ, դուք ձեզնից չե՞ք սարսռում…

Մարինե Սարուխանյան

Դիտվել է՝ 3496

Մեկնաբանություններ